Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փհենյանը բալիստիկ հրթիռի նոր արձակմանն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն և Հարավային Կորեան զգուշացնում են

16:30, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Փհենյանը բալիստիկ հրթիռի նոր արձակմանն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն և Հարավային Կորեան զգուշացնում են

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները նախանշաններ են հայտնաբերել, ըստ որոնց՝ Փհենյանը պատրաստվում է բալիստիկ հրթիռի նոր փորձարկում իրականացնել:
     Հաղորդվում է, որ ամերիկական արբանյակները հյուսիսկորեական 4 շրջաններում կայանների շարժում են ֆիքսել:
     Ինչպես հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները, Փհենյանը կարող է մի քանի տեսակի սպառազինությունների, այդ թվում՝ «Հվասոն-12» միջին հեռավորության բալիստիկ հրթիռի փորձարկմանը նախապատրաստվել, որն ավելի վաղ Հյուսիսային Կորեան արձակել էր Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ:

5216 | 0
Facebook