Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանում սկսվել են նախագահական ընտրությունները

12:20, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Ղրղզստանում սկսվել են նախագահական ընտրությունները

Ղրղզստանում նախագահական ընտրությունների հետ կապված բացվել են ընտրատեղամասեր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Ըստ Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երկրի տարածքում բաց են 2375, իսկ Ռուսաստանում կբացվի վեց ընտրատեղամասեր:

Քվեարկությունը տեղի կունենա էլեկտրոնային տեղեկատվության և ընտրական համակարգի միջոցով, որը ավտոմատացված եղանակով կհավաքի տվյալները: Ղրղզստանի իշխանությունները նշել են, որ ավտոմատացված համակարգերի օգտագործումը կբացառի կեղծելու հնարավորությունը:

Ըստ գործակալության անցկացրած հարցումների, հաղթանակի հավանականություն ունեն իրենց թեկնածությունն առաջադրած Ղրղզստանի երկու նախկին վարչապետեր` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Սոորոնբայ Ժեենբեկովը և ընդդիմության առաջնորդներից Օմուրբեկ Բաբանովը:

4870 | 1
Facebook