Խոշոր նեկրող Սամվել Ալեքսանյանը դարձել է թիրախ՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լարված հարաբերությունների համատեքստում: Ասում են՝ մի շարք ապրանքատեսակների թանկացումը ՀՀ-ում նպաստել է, որ կառավարությունը կարողանա բյուջեի մուտքեր ապահովել: Ի տարբերություն վարչապետի, որին գոհացնում են մուտքերը, բարկացած է Սերժ Սարգսյանը, քանի որ հասարակության դժգոհությունն ուղղված է հենց նրան: Լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահը լուրջ խոսակցություն է ունեցել Ալեքսանյանի հետ, ու դա էր պատճառը, որ, բարդ իրավիճակում հայտնված պատգամավորը, «Երևան սիթի»-ում գնաճի մասին լրագրողների հարցերին
օրեր առաջ այդպիսի զայրույթով պատասխանեց: