Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փհենյանի միջուկային ծրագիրը «թանկարժեք սուր» է անվանել, որը կոչված է պաշտպանել Հյուսիսային Կորեան ագրեսիայից: Այս մասին հայտնում է Voice of America-ն:
«Միջուկային զենքը զսպման հզոր ուժ է, որը երաշխավորում է երկրի ինքնիշխանությունը՝ ամերիկյան իմպերալիստների միջուկային սպառնալիքների պայմաններում»,- ասել է ԿԺԴՀ առաջնորդը: Նման հայտարարություն է հնչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, որ «միայն մեկ բան կարող է կանգնեցնել Հյուսիսային Կորեային»:
Ընդ որում, Կիմ Չեն Ինը խոստացել է շարունակել զարգացել երկրի տնտեսությունը՝ չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցների խստացմանը: Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն կանցնի այդ փորձություններով: