Լաս Վերգասում 59 մարդու սպանած և 500 մարդու վիրավորած տղամարդը մի քանի օրվա ընթացքում հյուրանոցի իր համար է տեղափոխել ավելի քան 10 ճամպրուկ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանապետին:
Ընդ որում, դա որևէ կասկած չի հարուցել հյուրանոցի անձնակազմի մոտ:
Իրավապահները ենթադրում են, որ նա իր համարում ինքնուրույն հավաքել է զենքը, որն էլ ենթադրաբար տեղափոխել է ճամպրուկներով: