«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն սկսել է փորձարկել դեմքերի ճանաչման գործառույթը: Ինչպես հայտնում է Techcrunch-ը, սա հնարավորություն կտա օգտատերերին վերականգնել իրենց հաշիվ մուտք գործելու հնարավորությունն՝ այն կորցնելու դեպքում:
Ընկերությունում հայտնել են, որ այս հնարավորությունը հասանելի է լինելու միայն այն սարքերից, որոնցով նախկինում օգտատերը մուտք է գործել իր հաշիվ:
Եթե համոզվեն, որ գործառույթը հուսալի է ու ցանցահենադիմացկուն, ապա այն հասանելի կդարձնեն օգտատերերի համար: