Ռիտա Սարգսյանը հայտարարում էր, թե չի հարգում այն տղամարդկանց, ովքեր իրենց կնոջ խորհուրդներով ու ցուցումներով են շարժվում: Արդեն ակնհայտ է, որ վաստակավոր կոչումների հարցն ինքն է որոշում, իր ամուսինն էլ հլու-հնազանդ կատարում է: Վերջին տարիներին ռեստորանային ու փոքր բեմերի երգչիստներից-կոմպոզիտորներից վաստակավորի կոչում են ստացել նրանք, ովքեր առաջին տիկնոջն ուղեկցել են խնջույքներում ու հարսանիքներում: Եվ եթե սա է առաջին տիկնոջ ճաշակը, ցավալի է: Եվ եթե առաջին տիկնոջ նախասիրություններով երկրի նախագահը պետք է կոչումներ տա, բազմակի ցավալի է: Իսկ թե Ռիտա Սարգսյանն իր ասածն անող ամուսնուն հարգում է, թե չի հարգում, ինձ թույլ չեմ տա մտնել մատի և մատանու արանքը: Թող իրենք որոշեն: