Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել երգիչ Արամեին: «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ, երկրի նախագահ Ս. Սարգսյանի կողմից արժանացա ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Սա իմ և իմ հանդիսատեսի 10-ամյա աշխատանքի ամենաթանկ գնահատականն է»։