Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով ավելի քան 600 մարդ է տարհանվել

15:45, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով ավելի քան 600 մարդ է տարհանվել

Իրավապահ մարմինները Մոսկվայում գրասենյակային և այլ վարչական շենքերից պայթյունի սպառնալիքի պատճառով ավելի քան 600 մարդ են տարհանել: Այս մասին հայտնում են ուժային կառույցները: Ուժային կառույցների աղբյուրը նշում է, որ օպերատիվ ծառայությունները ստուգում են Մոսկվայում տարբեր կառույցներում ստացված անանուն զանգերը: Տեղանքները ստուգվում են կինոլոգների և քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչների կողմից: Մոսկվայում շենքերի, դպրոցների, առևտրի կենտրոնների, օդանավակայանների և այլ կառույցների ականապատման մասին անանուն զանգերի ալիք էր սկսվել սեպտեմբերի 11-ից:

6165 | 0
Facebook