Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քիչ հավանական է, որ Լապշինն արտաքսվի Ադրբեջանից». փաստաբան

10:25, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Քիչ հավանական է, որ Լապշինն արտաքսվի Ադրբեջանից». փաստաբան
     Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել: Այս մասին RIA Novosti-ին ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: «Լապշինն ազատ է արձակվել, սակայն քիչ հավանական է, որ այսօր արտաքսվի Ադրբեջանից»,- ասել է Չերնինը: Այն հարցին, թե ինչ խոչընդոտներ կան այդ հարցի լուծման համար, փաստաբանն ասել է, որ «այդ առումով ոչինչ չի կարող ասել»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել Իսրայել իր արտահանձնման ուշացման պատճառով:
4919 | 0
Facebook