Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալացի ռեգբիստը որակազրկվել է 10 տարով՝ մրցավարին հարվածելու համար (տեսանյութ)

01:15, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Ավստրալացի ռեգբիստը որակազրկվել է 10 տարով՝ մրցավարին հարվածելու համար (տեսանյութ)

«Մեյթլենդ» ակումբի ռեգբիստ Մարկ Մեֆուան որակազրկվել է 10 տարով՝ մրցավարին հարվածելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի երիտասարդական լիգայի եզրափակիչ «Նյուքասլ»-ի դեմ խաղում։ 18-ամյա Մեֆուան հարձակվել է 19-ամյա մրցավար Նիքլաս Գաալի վրա, այն բանից հետո, ինչ մրցավարը ցանկանում էր կարմիր քարտ ցույց տալ։ Մեֆուայի հարվածից Գաալը կորցրել է գիտակցությունը։ Ավելի ուշ Ռեգբիստը ձերբակալվել է իր տանը՝ մինչև դատարանի վճիռը։ Մեֆուան 3 էջանոց ներողություն է գրել և կարդացել այն դատարանի առաջ։ Նրան ռեգբիից հեռացրել են 10 տարով։

12886 | 0
Facebook