Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիմքով բեմադրված «Անուշ» ներկայացմամբ այսօր՝ սեպտեմբերի 15-ին կտրվի Պետական կամերային երաժշտական թատրոնի 29-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր ներկայացումներով, նոր խաղացանկով։
Այդ օրը թատրոնի շենքի առջև նախատեսվում է բացման փոքրիկ հանդիսություն, հայտնում է Մշակույթի նախարարությունը՝ հավելելով, որ նոր թատերաշրջանում փոքրիկ հանդիսատեսին անակնկալներ կմատուցվեն: Նրանք Կոշկավոր կատվի հետ արկածների մասնակից կդառնան, կծանոթանան «նոր» Մոխրոտին….