Խոսրովի արգելոցի տարածքում իրականացվել են ծխացող 149 օջախների մարման աշխատանքներ
10:35, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները: