Բաքվում ընթացող դատական գործընթացի ժամանակ պարզվել են մոր կողմից 5-ամյա տղա երեխայի սպանության մանրամասները: Ապացուցվել է, որ մայրը՝ 35-ամյա Նազիլի Գուլուբեկովան, «Հիսուս մարգարեի և խաղողագործների» աղանդի անդամ է, որի անդամները խմում են կարմիր գույնի հյութեր՝ դրանք նմանեցնելով Հիսուսի արյան հետ: Ընդ որում, դատարանում կինը բացատրել է, որ իր երեխային խեղդել է, որ նրա մեջից հանի չար հոգիներին: