Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում Թբիլիսիում դատարանի առջև կանգնել, քանի որ ուկրաինացի ժողովրդին խոսք է տվել մինչև վերջ գնալ: «Քանի որ ես ակտիվ և հայտնի ուկրաինացի քաղաքական գործիչ եմ, ես բազմաթիվ կողմնակիցներ ունեմ Ուկրաինայում, և ես խոստացել եմ ուկրաինացի ժողովրդին, որ բարեփոխումների համար պայքարում մինչև վերջ կգնամ»,- ասել է Սաակաշվիլին BBC-ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու նա չի մեկնում Թբիլիսի: Նրա խոսքով՝ Ինտերպոլը հրաժարվել է ձերբակալության մասին որոշում կայացնել, քանի որ ակնհայտ էր, որ մեղադրանքը «քաղաքականապես մոտիվացված» էր:
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է մի քանի քրեական գործերով: