Microsoft ընկերությունը Նևադա անապատում փորձարկել է անօդաչուի նախատիպ, որը կարող է թռչել առանց շարժիչի՝ կիրառելով միայն տաք օդի հանդիպակաց հոսանքները: Նմանատիպ երևույթ կարելի է նկատել որոշ թռչունների մոտ, որոնք նախընտրում են երկար ճախրել երկնքում:
Անօդաչուն ունի արհեստական ինտելեկտի համակարգ, որը նրան թույլ է տալիս որոշել այն հատվածները, որտեղ կարող են առաջանալ տաք հոսանքներ: Sailplane անունն ստացած սարքը վերլուծում է ջերմության, ճնշման, քամու ուղղության տվյալները: Այն նաև ունի GPS սենսոր, որը հնարավորություն է տալիս պարզելու իր գտնվելու վայրը: