Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շարապովայից երկու անգամ ավելի շատ պետք է աշխատեմ, որովհետև սև՞ եմ». Սերենա Ուիլյամս

18:25, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
«Շարապովայից երկու անգամ ավելի շատ պետք է աշխատեմ, որովհետև սև՞ եմ». Սերենա Ուիլյամս
     Աշխարհի առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մտադիր է մասնակցել Australian Open-ին, որն անցկացվելու է 2018-ի հունվարի 15-28-ը: Նա համոզված է, որ կարող է նախապատրաստվել մրցաշարին՝ չնայած, որ այն տեղի է ունենալու իր ծննդաբերությունից մի քանի ամիս հետո:
     «Շատ հավակնոտ է, բայց ուզում եմ խաղալ: Ծննդաբերությունից երեք ամիս հետո մրցաշարին մասնակցելը հեշտ չի լինի: Հասկանում եմ նաև, որ եթե պարտվեմ, խոսակցություններ կլինեն, թե այլևս նախկինի պես չեմ... Շատերը մտածում են, որ կոպիտ եմ, բայց գիտեմ, որ մարզիկների մեծ մասը հանդերձարանում ինձ սիրալիր է համարում:
     Այնինչ նույն կարծիքը հանրությունն ունի Շարապովայի մասին, ով կարող է ընդհանրապես չշփվել որևէ մեկի հետ: Դա նրանից է, որ ես սև եմ ու կոպիտ տե՞սք ունեմ: Ասում են՝ աֆրոամերիկացիները պետք է կրկնակի լավը լինեն, որպեսզի նրանց դրական գնահատեն: Կրկնակի ուժեղ լինելու դեմ ոչինչ չունեմ»,- ասել է թենիսիստուհին:
7923 | 1
Facebook