Շվեդիայի Վերմլանդ նահանգում նկատել են եզակի հյուսիսային եղջերու: Այն ամբողջովին ճերմակ է եղել: Սպիտակ հյուսիսային եղջերուները խիստ սակավաթիվ են, ապրում են միայն Վերմլանդի անտառներում՝ Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին: Այժմ նրանց թվաքանակը չի գերազանցում 100-ը: Ու թեև սպիտակ եղջերուները շատ նման են ալբինոսների, սակայն իրականում այդպիսին չեն: Գիտնականները կարծում են, որ նրանց երանգավորումը կապված է եզակի գենետիկ մուտացիայի հետ: