«Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեկնարկային տուրի ամենաարագ 3 գոլերից մեկի հեղինակը։ Ֆուտբոլիստը «Լեսթեր»-ի դեմ հանդիպման երկրորդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Սա ֆուտբոլիստի նորամուտի խաղն էր։
Նշենք, որ մինչ այդ նման հաջողության էր հասել «Արսենալ»-ի հարձակվող Քևին Քեմբելին՝ 1994/95 մրցաշրջանում և «Նյուքասլ»-ի հարձակվող Ֆաուստինո Ասպրիլյեին՝ 1997/98 մրցաշրջանում։