Եգիպտոսի հյուսիսում 2 գնացքներ միմյանց են բախվել: Ինչպես հայտնում է RBC-ն՝ բախման հետևանքով կա ավելի քան 20 զոհ, ևս 50 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ գնացքների մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Միջադեպի հանգամանքները պարզվում են: