Օդերևութաբանության ոլորտի մասնագետները հայտարարել են, որ 2016 թվականը գերազանցել է ոչ միայն 21-րդ դարի, այլև 1961-1990 թվականների ջերմային ռեկորդը: Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել է Weather գիտական ամսագրում: «Այդ տարի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, Արկտիկայում, ինչպես նաև՝ Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում, Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայի արևելքում անոմալ տաք է գրանցվել»,- նշված է հաշվետվությունում:
Եղանակի տաքացման վրա մեծապես ազդել են ջերմոցային գազերի արտանետումները, Էլ-Նինյո ֆենոմենը և Արկտիկայի տաքացումը: