Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում պատգամավորներին արգելել են աշխատանքի ընդունել ազգականներին

12:40, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Ֆրանսիայում պատգամավորներին արգելել են աշխատանքի ընդունել ազգականներին
    
Այսօր Ֆրանսիայի ազգային ժողովը վերջին ընթերցմամբ օրենք է ընդունել, որն արգելում է պատգամավորներին աշխատանքի ընդունել ազգականներին, փոխանցում է Korrespondent-ը: Համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 383 խորհրդարանական, և միայն 3-ն են դեմ հանդես եկել: Նոր օրենքի ընդունման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ տվյալ փոփոխությունը կարող են հաղթահարել «խնամիությունն» ու վերականգնել քաղաքականության հանդեպ մարդկանց հավատը: Նշվում է, որ նման միջոցներ են ձեռնարկվել նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի կնոջ աշխատանքի ընդունման նախընտրական սկանդալից հետո: Ֆիոնը՝ լինելով պատգամավոր, իր կնոջը՝ Պենելոպային, օգնական էր նշանակել և աշխատավարձ էր վճարում, չնայած այն հանգամանքին, որ վերջինս որևէ աշխատանք չէր իրականացնում:
4820 | 0
Facebook