ՌԴ Կալինինգրադի մարզում Ռոսսելխոզնադզորի մասնագետները բուսասանիտարական պահանջների խախտումներ են հայտնաբերել Ադրբեջանից բերված 18 տոննա թարմ լոլիկների ներկրման գործում: Արձանագրվել է, որ կարանտինային ապրանքների բուսասանիտարական հավաստագիրն անվավեր է, հայտնում են Ռոսսելխոզնադզորից:
Լոլիկների ներմուծումն արգելվել է: