Գերմանիան առաջարկել է Ղրիմին մատակարարված Siemens-ի տուրբինների հետ կապված սկանդալի պատճառով ընդլայնել հակառուսական պատժամիջոցները, գրում է Reuters գործակալությունը: Գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Բեռլինն առաջարկել է պատժամիջոցների ցանկում ավելացնել ՌԴ 3-4 քաղաքացու և կազմակերպության անուն: Եվրոմիությունն այդ առաջարկը կարող է քննարկել չորեքշաբթի օրը:
Siemens ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ավելի վաղ գերմանական կոնցեռնը հայտարարել էր, որ Թամանի թերակղզու համար նախատեսված տուրբինները մատակարարվել են Ղրիմ: Ընկերությունն առաջարկել են ետ վերադարձնել դրանք և չեղարկել պայմանագիրը: