Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իդլիբում հզոր պայթյուն է որոտացել. կա մոտ 50 զոհ

10:25, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Իդլիբում հզոր պայթյուն է որոտացել. կա մոտ 50 զոհ
     Շուրջ 50 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում զինամթերքով լի մեքենայի պայթեցման հետևանքով, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեքենան պատկանել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը: Արաբական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իդլիբ քաղաքն «Ահրար աշ-Շամ»-ի հետ վերջին կատաղի մարտերից հետո ամբողջությամբ անցել է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի վերահսկողության տակ: «Ահրար աշ-Շամ»-ը Սիրիայում խմբավորումների թվով ամենախոշորներից է, որը տեղակայված է Իդլիբում:
     Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր Իդլիբում հրադադարի ռեժիմ հաստատելու՝ այդ երկու խմբավորումների պատրաստակամության մասին:
9723 | 0
Facebook