Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից, որն զբաղեցնում էր 5 տարի: Նա նշել է, որ աշնանը լրանում է 70-ամյակն ու ըստ կառավարության համապատասխան որոշման՝ վարչական պաշտոն չի կարող զբաղեցնել 70 տարին լրացած որևէ անձ: Բախշյանը հայտնել է, որ շարունակելու է զբաղվել կրթական ոլորտի խնդիրներով:
Հիշեցնենք՝ նա Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է: