Երեկ՝ ԱԺ նիստում Արա Բաբլոյանը
հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 6-ին արտահերթ նիստ կգումարվի։
Կառավարությունն էլ իր հերթին է այսօր հավանություն տվել հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախագծին՝ օրակարգում ունենալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը։