Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չիլի պղպեղից պատրաստված դեղանյութը կարող է վերացնել օստեոարթրիտի ցավը

02:15, շաբաթ, 17 հունիսի, 2017 թ.
Չիլի պղպեղից պատրաստված դեղանյութը կարող է վերացնել օստեոարթրիտի ցավը

Չիլի պղպեղի հիման վրա պատրաստված դեղանյութը կարող է վերացնել ծնկներում (օստեոարթրիտ) գոյություն ունեցող ցավը: Այդ դեղամիջոցով սրսկումներն ունեն վեցամսյա բուժական ազդեցություն: Այսպիսի արդյունքներ են արձանագրել Միացյալ Նահանգներում անցկացված կլինիկական փորձարկումները:

Դեղամիջոցում առկա չիլիի քաղվածքը նախատեսված է մեղմել ցավը, այն ազդակներ է հաղորդում ուղեղին` ապաակտիվացնելով ցավող հատվածում առկա մանրաթելերը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ դեղանյութը վիճակագրորեն նշանակալի արդյունքների է հասել` նվազեցնելով ցավը և բարձրացնելով ծնկի շարժունակությունը` միաժամանակ բարելավելով հիվանդի ֆիզիկական գործառույթը: Այսպիսի արդյունքներ են արձանագրվել դեղորայքի առաջին ներկարկումից 24 շաբաթ հետո. 1 մգ դեղանյութը բավարար է եղել հիվանդների ցավի մակարդակների` 3.8-ի կետով նվազման համար:

8257 | 0
Facebook