Ինչպես հայտնի է, Վաշինգտոնի քաղաքապետի ու ոստիկանապետի հայցով Թուրքիայի նախագահի 12 թիկնապահների ձերբալակման վերաբերյալ որոշում էր ընդունվել, փոխանցում է РИА Новости-ն։
Հիշեցնենք՝ նրանք, ի թիվ այլ անձանց, մեղադրվում են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բարձր է գնահատել Վաշինգտոնի քաղաքապետի և ոստիկանապետի կողմից մանրամասն հետաքննության անցկացումն՝ այն որակելով որպես «նշանակալի քայլ դեպի արդարություն»:
Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է իր անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումը, ինչին ի պատասխան ԱՄՆ Պետդեպը շտապել է նշել, որ իրենք չեն հանդուրժում բռնություններն, այն էլ՝ խոսքի ազատության դեմ։