Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ահազանգել է, որ քրեակատարողական հիմնարկներում համապատասխան բժիշկներ չկան, ինչպես նաև բացի ջերմաչափից ու ճնշում չափելու գործիքից, այլ բժշկական պարագաներ ևս չկան: «Կարող ենք ասել, որ քրեակատարողական հիմնարկներում բացակայում է բուժօգնությունը: ՔԿՀ-ներում բուժօգնության բացակայության պատճառով կալանավորները մահանում են»,- ասել է Պապիկյանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ իրենց մի շարք անձինք են դիմել այս հարցով, ինչը ցույց է տալիս, որ պետություն չի կատարում իր պարտավորությունը:
«Ենթադրում եմ, որ որ կան կոռուպցիոն մեծ ռիսկեր: Գումարները հատկացվում են ըստ պաշտոնական փաստաթղթերի, բայց նպատակային չեն ծախսվում դրանք: Անգամ գլխացավի դեղը կալանավորների հարազատներն են բերում դրսից»,- ասել է նա: