Նավթի համաշխարհային գները միասնական տեղաշարժ չեն ապահովում, ինչը կապված է ԱՄՆ-ում պաշարների ավելացման և երկրի դաշնային պահուստային ֆոնդի որոշման հետ, ըստ որի` երկրում կավելացվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Առավոտյան Լոնդոնի էլեկտրոնային բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 47.05 դոլարի` 0.11%-ով ավելի: Ամերիկյան նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.07%-ով` հասնելով 44.70 դոլարի: