Բանգլադեշում տեղատարափ անձրևները լայնածավալ սողանքների պատճառ են դարձել, ինչի հետևանքով առնվազն 61 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ անհետ կորել են:
Տեղի իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Փրկարարները փորձում են հասնել հեղեղված շրջաններ և վերացնել սողանքների հետևանքները: Երկրի որոշ շրջաններում բնակիչները մնացել են առանց էլեկտրականության և բջջային կապի:Մահվան դեպքեր են գրանցվել Հնդկաստանի հետ սահմանային Ռանգամատի շրջանում, որտեղ բնակելի տները հայտնվել են սողանքների կենտրոնում և թաղվել ջրի տակ:
Խախտվել է տրանսպորտային համակարգի գործունեությունը մայրաքաղաք Դաքքայում և Չիտագոնգա նավահանգստում: