ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգի Շերգաթ քաղաքի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով մահացել է 38 մարդ։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Ահաբեկիչների հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 40 մարդ: Հարձակման ընթացքում ոչնչացվել է մի քանի գրոհային: