Ամերիկացի հետազոտողները նշում են, որ իրենց հաջողվել է գտնել անքնության դեմ մի քանի ուղիներ:
Գիտնականները պնդում են, որ նրանք, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն, նրանց մոտ խանգարված է կամ ցիրկադիան ցիկլը կամ նյարդային համակարգը:
Կան մի քանի մեթոդներ, որոնք թույլ են տալիս քնել շատ ավելի արագ և ավելի հեշտ է: Գիտնականները խորհուրդ են տալիս փորձել օգտագործել ավանդական մեթոդներ և ոչ թե դիմել դեղերի, քանի որ դրանք կարող են կողմնակի ազդեցություններ թղնել:
Այսպես, հարկավոր է ընտրել այբուբենի որևէ տառ և նրանով բառեր կազմել, սակայն առանց էմոցիոնալ գույների: Դրանից հետո, առարկան կարևոր է պատկերացնել տեսողականորեն` ամենափոքր մանրամասներով: Այնուհետև հորինել պատմվածք` կապված այդ առարկայի հետ:
Նման մեթոդը, ըստ գիտնականների, օգնում է քնել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Հատկապես լավ է այն օգնում լիակատար լռության և մթության մեջ, երբ մարդուն ոչինչ չի շեղում և չկան գրգռող, խանգարող հանգամանքներ: