Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեռնոգորիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

21:30, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Չեռնոգորիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Չեռնոգորիան պաշտոնապես դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը: Պաշտոնական արարողության ընթացքում Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնին է հանձնել Չեռնոգորիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ արձանագրությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը միջոցառման ժամանակ նշել է, որ Չեռնոգորիայի ընդունումը կազմակերպության կազմի մեջ «կարևոր է Բալկաններում կայունության և միջազգային անվտանգության համար»: Նրա խոսքով՝ Պոդգորիցան ընտրել է իր ապագան, «ազատության և խաղաղության իր ճանապարհը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում ասվում է, որ հունիսի յոթին Չեռնոգորիայի դրոշը կբարձրացվի կազմակերպության գրասենյակի վերևում:

6123 | 0
Facebook