Այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ «Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» նամականիշը մարել է Արթուր Ալեքսանյանը։ Գեղաթերթիկն ունի 480 դրամ անվանական արժեք։