Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի քաղաքներում և այլ բնակավայրերում հրդեհների պատճառով ավելի քան 500 մարդ զրկվել է կացարանից` այրվել է շուրջ 144 տուն: Հրշեջներին հաջողվել է կրակից փրկել ավելի քան 5․2 հազար տուն։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով մարզի իշխանություններին:
Հաղորդվում է, որ հրդեհների պատճառով զոհվել է 2 մարդ:
Կրասնոյարսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարված: Անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարված նաև Իրկուտսկի մարզում։