Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մոտ 1000 մարդ է հոսպիտալացվել: Հոսպիտալացվածների մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդիկ են: Ավելի շատ տուժածներ կան մայրաքաղաք Տոկիոյում և Աիթի, Օսակա, Հեգո, Սաիթամա և Կանագավա պրեֆեկտուրաներում:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով` երկրում շոգ եղանակները չեն դադարի ևս մի քանի օր:
Նշվում է, որ ըստ ավստրալացի գիտնականների, շոգը, որն այժմ անոմալ է համարվում, 2025թ. Կհամարվի նորմայի սահմաններում: