Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում 100 հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` ընդդեմ նախագահ Մադուրոյի քաղաքականության

10:35, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Վենեսուելայում 100 հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` ընդդեմ նախագահ Մադուրոյի քաղաքականության

Վենեսուելայում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ ընթացող ցույցերը շարունակվում են: Բողոքի ակցիաները նոր թափ են առել մայիսի 20-ին: Երեկ երկրի տարբեր քաղաքներում ավելի քան 200 հազար ցուցարար է դուրս եկել փողոց: Միայն մայրաքաղաք Կարակասում ցուցարարների թիվը հասել է 160 հազարի: Նրանք երթով անցել են քաղաքի գլխավոր ավտոմայրուղով: Ցուցարարներից շատերն ինքնաշեն պաշտպանիչ դիմակներ են կրել: Նրանք իրենց ձեռքերում վահաններ, մահակներ ու քարեր են ունեցել` ոստիկանների հետ հնարավոր բախումների դեպքում ինքնապաշտպանվելու համար:
     Նույն օրը մայրաքաղաքի մեկ այլ հատվածում անց է կացվել նաև նախագահի համախոհների հանրահավաքը:
     Քաղաքի կենտրոնում ոստիկանները բարիկադներ են կանգնեցրել` ցուցարարների առաջխաղացումը կանխելու համար: Փակ է եղել մետրոյի շուրջ 10 կայարան:

5207 | 3
Facebook