Խնդրում ենք սպասել...

Միջազգային

WikiLeaks-ը նոր փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ-ի լրտեսական ծրագրի մասին

22:30, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
WikiLeaks-ը նոր փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ-ի լրտեսական ծրագրի մասին
     WikiLeaks-ը հերթական փաստաթղթերն է հրապարակել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսական նախագծի մասին, որը կոչվում է Athena:
     Նշվում է, որ Athena-ն` Windows XP-ից մինչև Windows 10 համակարգով աշխատող համակարգիչներին վնասակար ծրագրեր ներբեռնելու և դրանցից ֆայլեր փոխանցելու հնարավորություն է տալիս:
     Ըստ WikiLeaks-ի՝ Athena-ն մշակվել է ԿՀՎ-ի ու Siege Technologies ընկերության կողմից, հայտնում է RNS-ը:
     Տեղեկացնենք, որ Ջուլիան Ասանժն այսօր հայտարարել է, որ Wikilieaks-ը շարունակելու է իր գործունեությունը:
     Հիշեցնենք՝ Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության գործի հետաքննությունը: Չեղարկվել է նաև նրա ձերբակալության հրամանը:
5921 | 0
Facebook