ԱՄՆ ռազմածովային ուժերն սկսել են «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի վերատեղափոխումը դեպի Կորեական թերակղզի: Այս մասին հայտնում է CNN-ը: Այն այս սեզոնին զորավարժություններ կիրականացնի ԱՄՆ մեկ այլ ավիակրի՝ «Կարլ Վինսոն»-ի հետ:
Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրադրությունն առավել լարվել է, երբ լույս կիրակիի գիշերը Փհենյանը փորձարկել է հերթական ռումբը: Երկուշաբթի պաշտոնական Փհենյանը հայտնել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող մեկնարկի մասին: Հրթիռը թռել է 30 րոպե, թռիչքի հեռավորությունը կազմել է 800 կմ: Ընկել է Ճապոնական ծով՝ Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլին, թերակղզուն էր մոտեցել ԱՄՆ ավիակրային խումբը՝ «Կառլ Վինսոն»-ի գլխավորոյթյամբ: