Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփ-Էրդողան հանդիպումից կտրուկ փոփոխություններ ակնկալել պետք չէ». Reuters

16:55, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Թրամփ-Էրդողան հանդիպումից կտրուկ փոփոխություններ ակնկալել պետք չէ». Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ կտրուկ փոփոխություններ և նոր զարգացումներ ակնկալել պետք չէ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում Էրդողանը կփորձի հետ պահել ամերիկացի գործընկերոջը Սիրիայի քրդերին աջակցելու հարցում, սակայն այս հարցում Թրամփի կողմից հետքայլ փորձագետները չեն ակնկալում:

Ըստ բրիտանական գործակալության՝ քննարկման հիմնական թեման կլինեն Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը, հակաահաբեկչական պայքարի շրջանակում երկու երկրների համագործակցությունը, Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

Միևնույն ժամանակ, այս հանդիպումը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջանալիք անդունդի սկիզբը, եթե Թուրքիայի սպասումները գոնե որոշ հարցերում չարդարանան, գրում է գործակալությունը։

6272 | 0
Facebook