Մայրանալ պատրաստվող երգչուհի Սուսաննա Պետրոսյանը ներկայացրել է «Իմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երաժշտության հեղինակն Արթուր Ալեքն է, խոսքերի հեղինակը՝ երգչուհին: Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է: Տեսահոլովակի մեջ նկարահանվել է նաև Սուսաննայի ամուսինը:
«Սիրելիներս, վերջապես կարող եմ ներկայացնել ինձ համար շատ թանկ «Իմ…» երգի տեսահոլովակը: Շատ հուզված եմ… Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ավարտին հասցնել այս երկարատև աշխատանքը: Շնորհակալ եմ ամուսնուս, որ ամբողջ ընթացքում իմ կողքին էր»,- գրել է երգչուհին: