ԿԸՀ-ն հաշվարկել է մայիսի 14-ին Երևանի բոլոր ընտրատեղամասերի (474) նախնական
արդյունքները: Հաղթել է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71.25%-ը (240 036 քվե), երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 21.00%-ով (70 731 քվե), «Երկիր ծիրանի» կուսակցությունն ստանում է ձայների 7.75%-ը (26 109 քվե):
ԿԸՀ նախնական
տվյալներով, ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99%-ը:
Հիշեցնենք՝ եթե կուսակցությունն ստանում է մանդատների մեծամասնությունն, ապա նրա ընտրական ցուցակի առաջին համարը դառնում է քաղաքապետ։ Քանի որ ընտրություններին ընդամենը երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այս դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։ Իսկ ավագանու անդամների թիվը 65-ն է: