Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում հզոր պայթյուն է որոտացել. զոհվել է 25 մարդ

16:00, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Պակիստանում հզոր պայթյուն է որոտացել. զոհվել է 25 մարդ

Պակիստանի Բելուջիստան նահանգում հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի թիրախը եղել է Սենատի փոխնախագահ Մաուլան Աբդուլա Հաֆուր Հայդարի ավտոշարասյունը: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ:
     Հայդարին վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Վիրավորների թիվը հասնում է 35-ի: Մի շարք ԶԼՄ-ները փոխանցում են, որ Հայդարին ողջ է մնացել, քանի որ գտնվել է ոչ իր համար նախատեսված ավտոմեքենայում:
     Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

9531 | 0
Facebook