Ֆրանսիացի փրկարարն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց շնաձկների հարձակումներից պաշտպանելու գործին, դարձել է շնաձկան զոհ: Հնդկական օվկիանոսում, Ռենյուոն կղզում, նա անթույլատրելի վայրում սերֆինգով է զբաղվելիս եղել, երբ վագրային շնաձուկը կծել է նրա ոտքը: Ստացած վնասվածքից տղամարդը մեկուկես ժամ անց մահացել է:
Զոհը Shark Watch Patrol կազմակերպության ակտիվիստ էր, ով օգնում էր կանխել շնաձկների հարձակումները: Նա նաև հետաքրքրված էր այս ծովային կենդանիների վարքով ու կենսակերպով:
Հավելենք, որ ֆրանսիական Ռենյուոն կղզին աշխարհում ամենավտանգավորներից մեկն է՝ շնաձկների հաճախակի հարձակումների պատճառով: Վերջին 6 տարում այստեղ գրանցվել է շնաձկան հարձակման 20 դեպք՝ մահվան 9 ելքերով: