Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իտալացի և սլովենացի երաժիշտների «անօրինական այցը Ադրբեջանի «բռնազավթված» տարածք կքննարկվի այդ երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ»: Խոսքը վերաբերում է իտալացի դաշնակահար և դիրիժոր Լուկա Ֆերինիին և սլովենացի կլառնետահար Յոժ Կոտարային ու ջութակահար Չրտոմիր Շիշիկովիչին, ովքեր եղել են Արցախի Հանրապետությունում: Նրանք ելույթ են ունեցել Շուշիում` «Մշակույթը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս երաժիշտների անունները կհայտնվեն ադրբեջանական սև ցուցակում: