Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այաքս»-ի մարզադաշտը կկրի Յոհան Կրոյֆի անունը

15:35, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Այաքս»-ի մարզադաշտը կկրի Յոհան Կրոյֆի անունը

Ամստերդամի «Այաքս»-ը մտադիր է անվանափոխել տնային մարզադաշտը։ «Ամստերդամ-Արենա»-ն այսուհետ կկրի հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի անունը։ Նա ապրիլի 25-ին կդառնար 70 տարեկան։ Հիշեցնենք, որ Կրոյֆը մահացել է 2016-ի մարտի 24-ին՝ քաղցկեղից։ Հիշեցնենք նաև, որ Կրոյֆը հանդես է եկել «Այաքս»-ում և «Բարսելոնա»-ում։ Ֆուտբոլիստը երեք անգամ արժանացել է «Ոսկե Գնդակի» (1971, 1973, 1974)։ Հոլանդիայի հավաքականի կազմում 1974-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ 1976-ին՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ 1986-ին Կռոյֆն սկսել է մարզել «Այաքս»-ը, որի հետ նվաճել է Գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Դրանից հետո նա գլխավորել է «Բարսելոնա»-ն՝ 4 անգամ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն, նվաճելով Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ 2009-ից 2013 թվականներին նա գլխավորել է Կատալոնիայի ընտրանին։

8169 | 0
Facebook