Թուրքական «Գազիանտեսպոր» ակումբի չեխ պաշտպան Ֆրանտիշեկ Ռայթորալն ինքնասպան է եղել։ 31-ամյա ֆուտբոլիստին մահացած են գտել նրա տանը՝ Թուրքիայի Գազիանտեփ գավառում։ Ոստիկանները ֆուտբոլիստի տուն են գնացել այն բանից հետո, ինչ վերջինս բաց է թողել մարզումը և կապի դուրս չի եկել։
«Չեմ կարող նրա արարքների պատճառները նշել։ Ֆրանտիշեկը լավ տրամադրություն ուներ միշտ, չէի նկատում որևէ խնդիր»,- նշել է ակումբի նախագահ Իբրահիմ Խալիլը։