Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում ԵԱՀԿ դիտորդական խմբի ավտոմեքենան պայթել է ականի վրա: Նախնական տվյալներով` մեկ մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է Life-ը` հղում անելով ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարությանը: 2 մարդ վիրավորվել է, նրանցից մեկը կոնտուզիա է ստացել: